Search
Close this search box.

Վարդան Ղուկասյանը պատասխանել է Վլադիմիր Գասպարյանին

Երեկ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարանում հայտարարեց, որն ինքն է «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին վռնդել ոստիկանության համակարգից, ինչից հետո Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում փաստաթութ հրապարակեց՝ կից գրելով. «Հերքում ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին այսօրվա պնդմանը, թե ինձ վռնդելա համակարգից»:

Իսկ հրապարակված ծառայողական բնութագրում նշվում է, որ մայոր Վարդան Ղուկասյանը 2014 թվականի հունվարի 21-ին, անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: