Search
Close this search box.

Գործակալ, наводка տվող․ վեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև

Խնդիրը հայ ժողովրդի տեղեկանալն է, թե ինչ բանակցություններ են ընթանում։ Այս մասին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Գործընթացից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան Ադրբեջան բանակցությունների ամենակարևոր կետը, որտեղ չկա փոխըմբռնում Արցախի կարգավիճակին վերաբերող հարցն է, բայց հարցս այսպիսինն է՝ կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ռեպարացիաների հարց։ Արդյո՞ք ադրբեջանական պահանջների մեջ կա անկլավների վերադարձի հարց և արդյո՞ք ադրբեջանական պահանջների մեջ կա ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարց-պահանջ։ Այս հարցերը ենթադրում են այո կամ ոչ պատասխաններ»,-ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ պատգամավորը հասկանում է, թե բանակցային գործընթացը որքանով է հրապարակային։

«Երբ խոսում եք հայ ժողովրդի բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին, կարծում եմ, որ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, այս նույն պահանջը կներկայացնեիք նաև մյուս իշխանություններին, բայց եթե հետաքրքրիր է՝ ահագին բան արդեն հրապարակային է, կարող եք ծանոթանալ, թե ինչ են բանակցել։ Բնականաբար չի կարող ամեն տառը հրապարակային դարձվել։ Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ապա՝ ուրի՞շ ինչ կարող եք հուշել օրինակ։ Բազմաթիվ են դեպքերը, որ այդպես наводка-ներով համագործակցաբար աշխատում են»,-ասաց ԱԳ նախարարը։

Ինչին ի պատասխան Քրիստինե Վարդանյան ասաց, որ իրենից լավ наводка տվող չկա։

-Գործակալ․․․ Ի՞նչ наводка, ի՞նչ եք խոսում։

-Չեք ամաչո՞ւմ։

-Դուք չեք ամաչում։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ըստ իր արձանագրության՝ ԱԳ նախարարը իր հարցերից և ոչ մեկը չհերքեց։