Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՌԴ-ն առաջարկում էր ԼՂ կարգավիճակը պարզաբանել հետագայում, Ադրբեջանը մերժել է դա». Միրզոյան

«Արցախի հարցի ռուսական տարբերակը ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, որը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այն բանակցային գործընթացում, որում մենք ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեգրման համար միջազգայիյն մեխանիզմի ստեղծում, որի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»,- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։