Search
Close this search box.

Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը

Մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերել են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:

Վերջինս խոստովանել է արարքը:

Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել է: