Search
Close this search box.

36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասն ամբողջությամբ, Թբիլիսյան խճուղին, Ուլնեցու 51, 58, 70/1 շենքները, 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղի 1, 2, 70, 72, 74, 76 համարներն իրենց կոտորակներով, Լեփսիուսի 2, 3, 4, 5, 5ա, 6 փողոցները, Յաղուբյան, Մ. Ավետիսյան 1, 2, 3, 4 Նորաշխարհյան, Ռայնիս, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցեն, Բուսաբանական, Էմինեսկի 1, 2 փողոցները, Ռուբինյանց 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 12/1, 14, 16/1, 17-23,24, 26, 27, 27/4, 27/4ա, 28 համարներն իրենց կոտորակներով, Պ. Սևակ փողոց 1/14, 8/2,10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարներն իրենց կոտորակներով, Հասրաթյան 5/2, 7 ,«Աշտարակ Կաթ» գործարանը

• Ավան վարչական շրջանի՝Ծարավ Աղբյուր,Աճառյան փողոցի առանձնատների, «Արթմեդ» ԲԿ, «Աթենք» մսամթերքի կոմբինատը

• Կոտայքի մարզի Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վ. Պտղնի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

экономите время и до 30% от стоимости