Search
Close this search box.

Թելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասին

Որոշ թելեգրամյան ալիքներ գրում են, որ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ Ադրբեջանը հրետանի և տանկեր է կուտակում։

Ռուսական «Рыбарь» թելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ սահմանի երկայնքով լրջորեն բարձրացել է ադրբեջանական զորքերի ակտիվությունը։

Նշվում է,որ քարավանը, հավանաբար անձնակազմով կամ ռազմական բեռներով, շարժվում է դեպի Հայաստանի սահման՝ Վարդենիսի ուղղությամբ։

Իսկ երեկ՝ մուսուլմանական օրացույցով Ամանորի նախաշեմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները։

Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները եւս մեկ անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անմիջական արձագանքը։