Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն է, ում ծննդյան օրն է այսօր։
Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը, բիզնես շահին։

Շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Կառուցվել է 1906թ.։
Ցավոք, սա միակ շենքը չէ, որը, ամբողջովին կամ մասնակի քանդվելով, իր հետ տանում է մեր պատմությունից մի կարևոր կտոր, մեզ ավելի հեռացնում մեր արմատներից, մեր ազգի բացառիկ նվիրյալներից։