Search
Close this search box.

Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին։

Պարեկ Փայլակ Մնացականյանը և կրտսեր պարեկ Հարություն Հովհաննիսյանը սահմանազատել են տարածքը, մինչև ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Պետրոս Հակոբյանի գլխավորությամբ։