Search
Close this search box.

ՊԵԿ-ը անցավ Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», — նշված է պատասխանում։

Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել մաքսային հսկողության գործընթացն իրականացնելու համար՝ հեռանկարում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։
«Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ մաքսային հսկողության գործընթացն ապահովելու համար», — ասել են ՊԵԿ–ից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Թուրքիայի հետ սահմանի կամուրջներն ու ճանապարհները պիտանի են շահագործման համար։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։