Search
Close this search box.

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել

Միջազգային քրեական դատարանը այսօր՝ ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում ռուսական ներխուժումից հետո կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար ձերբակալման որոշում է կայացրել։

«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի 2-րդ նախաքննական պալատը երկու անձի ձերբակալության օրդեր է տվել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի նկատմամբ», — ասվում է ՄՔԴ-ի հայտարարության մեջ:

Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Պուտինը «ենթադրաբար պատասխանատու է Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության (երեխաների) անօրինական տեղահանման և դեպի Ռուսաստանի Դաշնություն բնակչության (երեխաների) անօրինական տեղափոխման համար»։

ՄՔԴ-ն նմանատիպ մեղադրանքներով ձերբակալության որոշում է կայացրել նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի հանդեպ:

Սկզբնաղբյուր՝ euronews.com