Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները կրկին արձանագրել են հրադադարի խախտում

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 16-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Տուժածներ չկան։

Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

Ապահովվել է մարդասիրական բեռներով ՌԽԶ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Նշենք, որ Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին ռուս խաղաղապահները հայտնել են նաեւ մարտի 14-ին։