Search
Close this search box.

Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, խոսել սահմանային իրավիճակի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Պապիկյանը՝ նշելով՝ կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին, պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: