Search
Close this search box.

Կարմրուկով վարակված քաղաքացիների մեծ մասը դուրս են գրվել․ Ավանեսյան

Ընդհանուր առմամբ Հայաստանում կարմրուկի վարակման 59 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարմրուկի դեպքերը լոկալ չեն։ Կան դեպքեր եւ Երեւանում, եւ մարզերում։ Այսօր ունենք 59 դեպք։ Քաղաքացիների մեծ մասն արդեն դուրս է գրվել կամ կարիք չի ունցել հոսպիտալացման։ Ընդամենը մի քանի հոգի է այս պահին շարունակում իր բուժումը։ Բարեբախտաբար, նրանց վիճակը դեպի լավացում է գնում»,- ասաց նախարարը, մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ կարմրուկի դեպքեր են գրանցվել նաեւ Արմավիրում։