Search
Close this search box.

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել պատմական հնարավորությունը հակամարտությունը վերջնականապես լուծելու համար. եվրահանձնակատար Վարհելի

Եվրամիությունը (ԵՄ) կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Մենք կոչ ենք անում երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունը այս հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար»,- Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բրյուսելի և Բաքվի հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։

«Շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում»,- ասել է Վարհելին։

Նա լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը՝ խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ, ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանների սահմանազատումը:

Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը առաքելություն է տեղակայել Հայաստանում «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։

«Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման համար»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Ադրբեջանին՝ լինի խաղաղության գործընթացի խթանման, թե մարդասիրական օգնության և ականազերծման հարցում շարունակական տրամադրման միջոցով», — հավելել է Վարհելին։