Search
Close this search box.

Թմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ. Գյումրի համայնքի ավագանու անդամը ահազանգում է

Գյումրի համայնքի ավագանու անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

Վերջին շրջանում հանրապետությունում թմրանյութաշրջանառության ծավալները հատել են բոլոր կարմիր գծերը։Ինչպես ողջ երկրի, այնպես էլ Գյումրու դպրոցներում (հատկապես ավագ) պարբերաբար անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին զգուշավորության կոչ է արվում զերծ պահել իրենց երեխաներին հանցավոր սխեմայի մեջ հայտնվելուց։ Մասնավորապես տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու(նույնիսկ կոնֆետի տեսքով),թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքերի մասին։ Պետության և երկրի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է մի ողջ սերունդ կործանվում։

ՀԳ. Ղեկավարության անտարբեր վերաբերմունքը քաղաքացիներից շատերի մոտ մոտ մեծ դժգոհության առիթ է տվել։
ՀԳ. Ուշքի եկե՛ք, կորցնում ենք և հայրենիք և մի ողջ սերունդ։