Search
Close this search box.

Փաշինյանը անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում լրագրող Անիի Գևորգյանի գործին

Արսեն Բաբաբյանը գրում է.
Տեղեկացա, որ երեկ հայտնի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրագրող Nare Gnuniի և Arman Gharajyanի նկատմամբ կատարված առերևույթ հանցանքի դեպքին հայտնել է՝ «Ես գիտեմ, որ գործն արդարացման հիմքով կարճվել է»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Ani Gevorgyanի գործին հայտնել է, թե՝ խնդրել է որ ինտենսիվ լինեն այդ գործերը, և այնտեղ, որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կա, հասնեն այդ արդյունքներին:
Որպես այդ երկու գործերով տուժողների ներկայացուցիչ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ երկու դեպքում էլ քննչականները, դատախազները և դատարանները չեն կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը: Նրանք հրաժարվել են քրեական վարույթ (գործ) հարուցել:

Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները մինչև վերջ հրաժարվել են քննության առնել և ստուգել, թե արդյո՞ք ՊՊԾ ղեկավարն ու պատգամավորները հանցագործություն չեն կատարել:
Հետևաբար՝ պնդումը, թե գործն արդարացման հիմքով կարճվել է՝ իրականությանը չի համապատասխանում: Հենց սկսզբից հրաժարվել են քննել, ուստի՝ չէր կարող լինել արդարացման հիմքով կարճում:

Հ/Գ Ի դեպ Փաշինյանի աշխատակազմը այդպես էլ համառորեն չի հավատարմագրում մեր գործընկեր Անի Գևորգյանին իր ասուլիսներին, ասում են, որ Անի Գևորգյանը վարչապետի սև ցուցակում է.