Search
Close this search box.

Ինձ հարց տալիս՝ բարի եղեք կոռեկտ արտահայտվել կառավարության մասին․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ես չհասկացա, ձեր հնչեցրածի մեջ հարցը ո՞րն էր, այո, «ԶԱՌ» ուսումնական կենտրոն է բացվել խաղաղապահ բրիգադին աջակցության ճանապարհով։ Այս մասին Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հարցն այն էր, որ կառավարության գործունեության հաշվետվությունը շատ փնթի է ներկայացված ԱԺ։ Հաշվետվության մեջ նշվում է՝ անվտանգության ոլորտ, առաջին բառը սկսվում է նրանով, որ բանակում գողական մթնոլորտ է, երկրորդը՝ ավիացիա, ապա կառավարության հաշվետվության մեջ որպես կարևոր քայլ նշված է՝ տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, սա ես չեմ հորինել, կառավարությունն է ասել՝ որպես կարևոր ձեռքբերում»,- ասաց Մանուկյանը՝ ինչին ի պատասխան Պապիկյանը ասաց․

«Ես կխնդրեմ այդ գնահատականներից զերծ մնալ, ես էլ կարող եմ գնահատականներ տալ, բարի եղեք ինձ հարց տալուց՝ կոռեկտ արտահայտվեք կառավարության մասին»։