Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ` Թուրքիայում

Չորեքշաբթի օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 48.000-ը: