Search
Close this search box.

Պեսկովը խոսել է մոբիլիզացիայի երկրորդ ալիքի անցկացման հնարավորության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի ​​քննարկում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նման քննարկումներ չունենք»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժի շրջանի զինկոմիսարիատը սկսել է ծանուցագրեր բաժանել տեղի բնակիչներին։ Ըստ շրջանի իշխանությունների՝ ծանուցագրերի տրամադրման նպատակը Վորոնեժի զինկոմիսարիատներում զինվորական հաշվառման տվյալները թարմացնելն է։