Search
Close this search box.

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել ,զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- գրված է տեղեկագրում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։