Search
Close this search box.

Մեծ Շենի նախկին գյուղապետը ներողություն է խնդրում Վիտալի Բալասանյանից և հերքում Բալասանյանին ուղղված մեղադրանքը

Մեծ Շենի նախկին գյուղապետ Վարուժան Նասիբյանը դիմել է ArmLife.am կայքին, հերքելով ավելի վաղ իր կողմից նույն կայքում Վիտալի Բալասանյանին իր հայրական տունը քանդելու մեջ փաստացի մեղադրելու համար.

Գորիս Ստեփանակերտ այլընտրանքային ժանապարհի կառուցման համար ԱՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում գտնվող իմ հայրական տունը. իմ համոզմամբ, ապօրինի քանդելու կապակցությամբ գտնվելով խիստ հուզումնալից վիճակում, 2022թվականի հուլիսի 5-ին Armlife.am կայքում` հղումով, իմ կողմից հրապարակվել է տեսանյութ` «Վիտալի Բալասանյանը այսօր տունս քանդեց, որ ադրբեջանցիներին ճանապարհ տա» խորագրով, որում Վիտալի Բալասանյանի հասցեին իմ կողմից հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ, որտեղ ես բառացի ասել եմ հետևյալը.

«Հարգելի Արցախի նախագահ, արցախցիներ, խոսքս ուղղում եմ ձեզ․ այսօր Մեծ Շենում անօրեն բնակելի տներ են քանդվում դավաճաններ Վիտալի Բալասանյանի և Հայկ Խանումյանի կողմից տված հրամաններով:

Նրանք օր առաջ ուզում են Լաչինը հանձնել, ժողովուդ էդ դրանք են ուզում ինչքան հնարավոր է շուտ թուրքի հետ առք ու վաճառք անեն:

Պարոն նախագահ, էդ դավաճաններին խի եք պահում ձեր կողքին, արցախցիներ ջան, վաղն էլ նույն կարգավիճակում դուք էք հայտնվելու, մի թողեք հայը հայի տուն քանդի»:

Իմ կողմից վերը նշված միտքը փաստացի իրականությանը չի համապատասխանում և իմ կողմից բերված փաստարկները հերքում եմ՝ հաշվի առնելով, որ իմ և Վիտալի Բալասանյանի միջև որևէ թշնամական հարաբերություն չի եղել ու չի էլ կարող լինել, միմյանց հետ գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, ես հայցում եմ իմ ներողամտությունը. քանզի կրկնում եմ` այդ հայտարարությունը արել եմ հուզական վիճակում: