Search
Close this search box.

«Ձեր ասածներին հակադրվել է Արսեն Թորոսյանը. հնարավո՞ր է՝ Գլխավոր դատախազը ԱԺ գնա՝ Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու». հարց՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին օրերի ձերբակալություններին և ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին: «Հնարավո՞ր է՝ Գլխավոր դատախազը ԱԺ գնա՝ Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցով»,- ասաց լրագրողը: «Նախ, ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու, նրա իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն հրավիրելու: Իրավական առումով՝ հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում՝ դատաքննությունը, որը լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին»,- արձագանքեց վարչապետը: