Search
Close this search box.

«Իրավունք». Հայտնի է, թե որ դեպքում Արցախի նախագահը հրաժարական կտա

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին տարատեսակ աղբյուրներըլուրեր են տարածում, թե իբր ԱՀ նախագահը հրաժարական է տալու, անգամ եղան լուրեր, թե ով է նրան փոխարինելու: Իրականում, սակայն, իրավիճակը այդքան էլ այդպես չէ, ինչպես ներկայացվում է:

Մասնավորապես՝ «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, նախ հրաժարականի հարց առնվազն մինչեւ աշուն չի կարող լինել, երկրորդ` ԱՀ նախագահը ինքն է հայտնել պաշտոնից հրաժարվելու ցանկություն այն դեպքում, եթե լինի այն մեկը, ով պատրաստ կլինի անել ավելին, որպեսզի փրկի Արցախի մնացաց հատվածը: Սա, այսպես ասած, նախագահը որպես հրաժարականի նախապայման է առաջ քաշել:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, որեւէ մեկը, այսպես ասած, վիզ չի վերցնում մտնել այդ բեռի տակ. «Արայիկը պատրաստ է հրաժարական տալ, բայց չկա նրան փոխարինող, ով կարող է ռուսների հետ իրենից ջերմ հարաբերություններ ունենալ: Արայիկի ջանքերի շնորհիվ է, որ մինչեւ հիմա քիչ թե շատ յոլա ենք գնում երեք ամսվա շրջափակման մեջ»,-ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում