Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարին. ի՞նչ հարցեր են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Երկուստեք կարևորվել են Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն ուղղված շարունակական ջանքերը:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։