Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 13-ին, կազմել է 388.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.47 դրամ (աճել է 3.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.65 դրամ (աճել է 3.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.17 դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-413 դրամով, վաճառվում է 420-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.48-5.09 դրամով, վաճառվում է 5.18-5.35 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 488 դրամով, վաճառվում՝ 391-391.50 դրամով:

Եվրոն գնվում է 413-415 դրամով, վաճառվում է 419-420 դրամով:

Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.13-5.15 դրամով: