Search
Close this search box.

Ռուսաստանում ցանկանում են զորակոչի տարիքը դարձնել 21-30 տարեկան

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, ստորին պալատ են ներկայացրել օրինագիծ՝ զինվորական ծառայության զորակոչի տարիքը 21 տարեկան աստիճանաբար բարձրացնելու մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը երկուշաբթի օրը տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։

Նախաձեռնության համաձայն՝ զորակոչային տարիքը 2024 թվականին կլինի 19-ից 30 տարեկան, 2025-ին՝ 20-ից 30, 2026-ին՝ 21-ից 30 տարեկան։ Միաժամանակ, ցանկացողները 18 տարեկանից կկարողանան ծառայության անցնել՝ չնայած զորակոչի տարիքի բարձրացմանը։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։