Search
Close this search box.

Mercedes-Benz-ը կներկայացնի GLA թարմացված քրոսովերը

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հայտնել է GLA թարմացված քրոսովերի մասին, որը կցուցադրվի 2023 թվականին, գրում է kommersant.ru-ն։

Դատելով միակ հրապարակված պատկերից՝ վերափոխված Mercedes-Benz GLA-ն համալրված կլինի նոր ճաղավանդակով և վերամշակված թափարգելով։ Մեքենայի սրահում կլինի 10,25 դյույմանոց մուլտիմեդիա սենսորային էկրան, թարմացված MBUX համակարգ և նոր ղեկ։

Վերափոխված Mercedes-Benz GLA-ի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 16-ին։