Search
Close this search box.

Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելանում է

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Վարակվածներից 3-ը հոսպիտալացված են, 19-ը չեն հոսպիտալացվել, 28-ը դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են` 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը` մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չեն, 4-ը պատվաստված են 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Գերատեսչությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում չեն ստացել: