Search
Close this search box.

Երևանի փոխքաղաքապետը Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Գևորգ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է»,– ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Սիմոնյանը ձերբակալվել էր մարտի 10-ին։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
Նշվում է, որ ԱՆ տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները։

«Սիմոնյանը հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ։

Նույն վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 8 անձ։