Search
Close this search box.

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող ձեռնարկատերերի նկատմամբ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շրջանառության մեջ է դրել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը 287 իրավաբանական անձի, այդ թվում՝ մի քանի ռուսաստանյան բուքմեյքերների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի կայքում։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նաև 120 մարդ, այդ թվում՝ ձեռնարկատերեր՝ Ռուսաստանի, Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել 50 տարով։

Պատժամիջոցները, մասնավորապես, ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության և ռեսուրսների տարանցման սահմանափակում, Ուկրաինայում պետական գույքի սեփականաշնորհմանը մասնակցության արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում և ուկրաինական պետական պարգևներից զրկում։