Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։ Այս հայտարարությունն արել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուար Վահան Հունանյանը` անդրադառանալով Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,– ընդգծել է Հունանյանը:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները երեկ շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։