Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր

Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ մարտի 11-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,78 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390,83 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,08 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.44 դրամ է, գինն ավելացել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 418,39 դրամ միջին գնով, ինչը 1,21 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։

Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է նույնը և կազմել 4,94 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,30 դրամ միջին գնով, մարտի 10-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 451 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3,31 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 3,98 դրամով՝ կազմելով 476,88 դրամ։