Search
Close this search box.

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը «Արցախպրես»-ի հարցման ի պատասխան տեղեկացրել է, որ տելեգրամյան որոշ ալիքներում տարածվող լուրերը, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ եւ հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետեւել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը: