Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պայթյուն՝ Ներքին Բազմաբերդ գյուղում․ տուժածներից մեկն անչափահաս է

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում եւ պայթյուն․ փլուզվել է պատից 2 քմ հատված, կա 3 տուժած։

Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) եւ Վ․ Ե․ (ծնված  1969 թ․) տեղափոխվել են Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։