Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ մարտահրավեր ունենք». Ռուբեն Վարդանյան

«Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ առցանց ելույթ է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Մենք իսկապես շատ լուրջ մարտահրավերներ ունենք. եթե չկարողանանք արագ մեր մեջ գտնել ուժը, որ հասկանանք, որ առանց գաղափարի, առանց արժեքների, առանց առաջնորդների, որոնք, իսկապես իրենց կվերցնեն ոչ թե ղեկավարման դերը, այլ կդառնան օրինակ, ապա ազգը ոչ մի բան չի փոխելու»,- ասել է Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ այսօրվա միջոցառումը կարևոր դեր է խաղալու հարցերի պատասխանները գտնելու համար: