Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպանը Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության  կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը»,- նշված է հայտարարությունում։