Search
Close this search box.

4-րդ հարկի պատուհանից 2 տարեկան երեխա է վայր ընկել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից:

Տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից․ «Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ»: