Search
Close this search box.

Բակո Սահակյան՝ Արցախը կամ արցախցին քեզ ի՞նչ վատություն էին արել. Պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյան

Արցախում շատերին թվում է թե ներքին տեղափոխությունների արդյունքում Արցախի ու արցախցու հարցերը լուծվելու են: Արցախի հարցի լուծման բանալին արտաքին խաղացողների ձեռքին է, առաջինը պետք է լուծվի Արցախի անվտանգության հարցը հետո մտածվի ներքին փոփոխությունների մասին։

Հիմա ուզում եմ անդրադառնամ մի չարչկված թեմայի, կրկին աշխատանքից ազատվեցին նորանշանակ նախարարները, որոնցից շատերի նշանակման երկու ամիսը դեռ չէր լրացել, այսինքն թիթեռի կյանքը ավելի երկար է, քան ազատված նախարարների պաշտոնավարման ժամկետը Անթուլատրելի է նման կադրային քաղաքականությունը և նման վերաբերմունքը պետության և պետականության հանդեպ:

Եթե Արայիկ Հարությունյանը չիմացությամբ է դա անում, ուրեմն ինքն իր աթոռին չի համապատասխանում, եթե իմացությամբ փչացնում է մարդկանց ուրեմն ղալաթ է անում: Պետական ապարատը իր հոր դուքյանը չի, կամ էլ ֆլեշի Բարսեղի բենզալցակայանն ու Կարմիր Շուկայի գինու կոմբինատը, որ իր ցանկությամբ մարդ ընդունի ու անտեղի ազատի:
Ընդհանրապես պետական համակարգում նշանակված կադրերը առնվազը պետք է մի տարի աշխատեն, որպեսզի նրանց աշխատանքի արդյունքը զգացվի։

Բակո Սահակյան՝ Արցախը կամ արցախցին քեզ ի՞նչ վատություն էին արել, որ էս շուլեր վաճառականին ու նիկոլի թեկնածուին նշանակեցիր նախագահ, եթե մինչև կյանքիդ վերջ փորձես Արցախի համար լավություներ անես, միևնույնն է այդ լավությունները քո արած վատության տեղը չի կարող փակի։

Պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյան