Search
Close this search box.

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` մշտական կապ է պահվում Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։
«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը», – նշել է նա: