Search
Close this search box.

«Սևան» ՔԿՀ–ի տարածքում ԱԹՍ է հայտնվել

Անօդաչու թռչող սարքը «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում կասկածելի առարկա է վայր գցել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ ՔԿՀ–ի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ին, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք:

«Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա է գցել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փաթեթում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և լիցքավորման սարք: