Search
Close this search box.

«Մահացած զինվորը Սեյրան Օհանյանի հորեղբոր տղայի որդին էր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մահացած զինվորը Սեյրան Օհանյանի հորեղբոր տղայի որդին էր, նա երեք ամսից պետք է զորացրվեր:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում:

Տեղեկացա, որ մահացած զինվորը Գորիսի Խնածախ գյուղի բնակիչ էր, նա տան փոքր զավակն էր, ունի ավագ եղբայր և ամուսնացած քույր։ Անդրանիկ Օհանյանը երեք ամսից պետք է զորացրվեր, մարտի 8-ի առավոտյան նա զանգահարել է մորը և շնոհավորել կանանց տոնի առթիվ։ Ընտանիքի անդամները ցնցված են Անդրանիկի մահվան բոթից։ Անդրանիկի հայրը՝ Կարո Օհանյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հորեղբոր որդին է, նա Արցախում տեղի ունեցած պատերազմում վիրավորվել է, զբաղվում է անասնապահությամբ»: