Search
Close this search box.

Ավտորիտար Ադրբեջանը սպառնում է ժողովրդավար Հայաստանին. Freedom House

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հարապարակել է 2023թ. իր զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանին։ Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, խոսվում է նաև ավտորիտար երկրների կողմից ժողովրդավարություններին սպառնալիքի մասին։

«Ժողովրդավարացումը նույնպես չկարողացավ կայունանալ որոշ տարածաշրջանների երկրներում։ Այն պետությունների մեծ մասը, որոնք առաջացել են ՍՍՀՄ փլուզումից հետո, շարունակում են գերակշռել «ուժեղ մարդիկ» (ավտոկրատները), որոնք սովետական ժամանակաշրջանի կապերը վերածեցին կլեպտոկրատական ցանցերի, հարստացրեցին իրենց ընտանիքի անդամներին՝ աղքատացնելով շարքային քաղաքացիներին։ Այս կոռումպացված ավտորիտար վարչակարգերը նույնկերպ անկայունություն են հրահրել և սպառնացել ժողովրդավարություններին ողջ տարածաշրջանում: Ուկրաինայի դեմ Մոսկվայի պատերազմից բացի, մյուս հակամարտությունները իրենցից ներկայացնում են սահմանային բախումներ, որոնցից են Տաջիկստանի և Ղրղզստանի միջև լարվածությունը և ադրբեջանական ուժերի կողմից աճող սպառնալիքները Հայաստանի նկատմամբ»։