Search
Close this search box.

ԱՄՆ հետախուզությունը տեսնում է «ուղիղ ռազմական բախման ներուժ» Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի միջեւ

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն արեւմտյան երկրների հետ, սակայն Ուկրաինայում էսկալացիայի ռիսկերը դեռ բարձր են։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հրապարակած ամենամյա սպառնալիքների գնահատման մեջ։

«Ռուսաստանը, հավանաբար, չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ, բայց դրա համար ներուժ կա»,- ասվում է փաստաթղթում։

Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ հետախուզության տվյալների, մինչ այժմ խուսափում էր գործողություններից, որոնք կհանգեցնեին Ուկրաինայում հակամարտության ընդլայնմանը այս երկրի սահմաններից դուրս։ «Սակայն էսկալացիայի ռիսկերը մնում են էական»,- ասվում է փաստաթղթում։