Search
Close this search box.

«Հրապարակ». «Հայաստան» խմբակցության էլիտան եւ շարքայինները

«Հրապարակ» թերթը գրում է. Տարեվերջին ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր խորհուրդ է ձեւավորվել, որը էլ ավելի է սրել խմբակցության ներքին մթնոլորտը։ Նախկին խորհուրդը բաղկացած էր ութ հոգուց, խորհրդի անդամներն էին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ականներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քվոտայով ցուցակում ընդգրկված Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը եւ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Այս կազմը քվոտաներով էր` խորհրդին անդամակցում էին դաշինքի մաս կազմող բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ից, Քոչարյանի թեւից, ՀՎ-ից։ Վարդեւանյանի եւ Վահե Հակոբյանի թիմի` ԱԺ մանդատները դնելուց հետո նոր խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել։ Տարեվերջին, ըստ էության, հաստատել են խմբակցությունում առաջացած ստատուս քվոն․ խորհրդի կազմը փոքրացել է, որեւէ նոր պատգամավոր չի համալրել՝ դուրս եկածներին նորերով չեն փոխարինել։

Ռոբերտ Քոչարյանը պատգամավորների հենց այս նեղ խմբակի հետ է նախեւառաջ հարցերը քննարկում: Եթե պետք է լինում` ընդլայնված քննարկումներ են կազմակերպում, եթե՝ ոչ, ապա խորհրդի անդամները ֆրակցիային փոխանցում են իրենց առաջնորդի ասելիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորները համարվում են Քոչարյանի ամենավստահելիները եւ խմբակցությունում «կլասով» բարձր են համարվում մյուսներից։

Մեզ ասացին, որ Քոչարյանի այս որոշումից հատկապես նեղսրտել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, նա եւ նրա թիմակից Արեգնազ Մանուկյանը, վերջին շրջանում բավականին մեկուսացել են եւ ակտիվ շփումներ չունեն խմբակցության գործընկերների հետ։ Թեւանյանը հույս է ունեցել, որ երկրորդ նախագահն իրեն նույնպես կառանձնացնի շարքային պատգամավորներից, սակայն նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ Քոչարյանը որոշ անվստահություն ունի Թեւանյանի նկատմամբ, քանի որ իր ականջին են հասել պատգամավորի՝ տարբեր շրջանակներում արած հայտարարություններն այն մասին, որ Քոչարյանը վայր է դրել զենքերը, չի պայքարելու, որ իր էջն արդեն փակված է եւ այլն։

экономите время и до 30% от стоимости