Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ մի խումբ արցախցիների և ռուս խաղաղապահների միջև

Արցախից նոր տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ բողոքի դուրս եկած արցախցիները լարված խոսակցություն են ունենում ռուս խաղաղապահներից մի քանիսի հետ։

Քիչ առաջ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անկցակցնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների կենտրոնականակայանի դիմաց՝ կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ խաղաղապահների ցուցաբերած անգործության դեմ։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից է Արցախում ՀԿ սեկտորի ակտիվ ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ ԼՂ-ում իրականացված ադրբեջանական դիվերսիան հակառուսական տրամադրություններ է գեներացրել: Նախապատրաստվում են առաջիկայում բողոքի ցույց անել։