Search
Close this search box.

Ադրբեջանում զինծառայողը սպանել է հրամանատարին

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Հեբիբ Մունթեզիրն հաղորդում է, որ Ակնայում (Աղդամ) տեղակայված զորամասերից մեկում սպանվել է զորամասի հրամանատարը: Մունթեզիրի փոխանցմամբ՝ հրամանատարին սպանել է զորամասի ծառայողների մեկը, որը մտավոր խնդիրներ է ունեցել: Նշվում է, որ զինծառայողը ձերբակալված է: