Search
Close this search box.

Ադրբեջանցիները կրկին կրակոցներ են արձակել

Ադրբեջանական ուժերը երեկ՝ մարտի 5-ի գիշերը կրակոցներ են հնչեցրել է Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ կրակոցները տեւել են մի քանի րոպե։

NEWS.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց նաեւ Պաշտպանության նախարարության հետ։

«Հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման պարագայում Պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություն»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։