Search
Close this search box.

Ալիևն ընդունել է Պետդեպի՝ Հրվ. Կովկասի հարցերով ավագ խորհրդականին և ասել, որ գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումից

Ադրբեջնի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոնոն ժամանել է Ադրբեջան և որ սպասվում են մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։

«Զրույցի ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Ադրբեջանի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից այդ ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար», — ասված է հաղորդագրությունում:

Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: