Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լավ լուր. Վիրավորում ստացած Դավիթ Հովսեփյանի կյանքին վտանգ չի սպառնում

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանը վիրահատվել է երեկ:
Նա շարունակում է գնտվել ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: