Search
Close this search box.

Արցախի պետնախարարը կոչով է դիմել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գրառումը. «Խնդրում և կոչ եմ անում պահպանել ռազմական դրության պայմաններում տեղեկատվության հրապարակման սահմանված կարգը

Հարգելի հայրենակիցներ՝
Արցախում սահմանված իրավակարգավորման համաձայն Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, պետք է կատարվեն բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը։ Հակառակ արարքի համար նախատեսված է պատասխանատվություն։

Չնայած դրան, կրկին հայտնվում են ամենատարբեր՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնց պետական մարմինները ստիպված են լինում պարբերաբար արձագանքել, հերքել։

Խնդրում ենք հետևել սահմանված կանոնին, չզբաղվել ինքնագործունեությամբ և չստուգված ու չհաստատված տեղեկությունների տարածմամբ, ինչը թույլ կտա պետական իրավասու մարմիններին զբաղվել իրենց առջև դրված խնդիրների լուծմամբ»։

экономите время и до 30% от стоимости